ՀՀ Մշակույթի նախարար
Ա
Բ
Գ
Դ
Ե
Զ
Է
Ը
Թ
Ժ
Ի
Լ
Խ
Ծ
Կ
Հ
Ձ
Ղ
Ճ
Մ
Յ
Ն
Շ
Ո
Չ
Պ
Ջ
Ռ
Ս
Վ
Տ
Ր
Ց
ՈԻ
Փ
Ք
Օ
Ֆ
|
Հասմիկ Պողոսյան
Հասմիկ Ստեփանի Պողոսյանը ծնվել է 1960 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքում, մտավորականի ընտանիքում:
1967-77 թթ. սովորել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվ. միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև՝ Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
1977-1982 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, ստանալով կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում։
1982-85 թթ. ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում:
1983-93 թթ. Երևանի N 183 միջնակարգ դպրոցում դասավանդել է կենսաբանություն առարկան:
1986 թ. աշխատանքի է անցել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերությունում (ԱՕԿՍ), նախ որպես ռեֆերենտ, ապա՝ ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, փոխնախագահ և խորհրդի նախագահ:
ԱՕԿՍ-ում աշխատելու տարիներին Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ են իրականացվել տարբեր միջազգային մշակութային ծրագրեր, գիտական կոնֆերանսներ, հիմնադրվել է «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնը։
Հասմիկ Պողոսյանը հեղինակել է բազմաթիվ գիտական, հրապարակախոսական, ստեղծագործական հոդվածներ, մի շարք պարբերականների ու գրքերի նախագծեր, այդ թվում՝ ռուսալեզու "Палитра" ամսագիրը, անգլալեզու "Armenian Palette" (Հայակական գունապնակ) մատենաշարը, մշակութային տեղեկատուներ, «Աշխարհի գույներ» շարքը՝ նվիրված Հայաստան-արտասահմանյան տարբեր երկրներ մշակութային առնչություններին, «Գրական տապան. Եվրոպայի գրողները Հայաստանի մասին» գիրքը:
Այս հրատարակությունները հիմնականում նպատակ են ունեցել օտարերկրացիներին ծանոթացնելու հայ մշակույթին ու արվեստին, պատմությանն ու ներկային, ժողովրդական ավանդույթներին ու գիտական մտքին: ՀՀ
Նախագահի 2006 թ. հունիսի 22-ի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար:
|