ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
Ա
Բ
Գ
Դ
Ե
Զ
Է
Ը
Թ
Ժ
Ի
Լ
Խ
Ծ
Կ
Հ
Ձ
Ղ
Ճ
Մ
Յ
Ն
Շ
Ո
Չ
Պ
Ջ
Ռ
Ս
Վ
Տ
Ր
Ց
ՈԻ
Փ
Ք
Օ
Ֆ
|
Վահրամ Դումանյան
Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:
1969-1975 թթ. սովորել է Երեւանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, իսկ 1975-79 թթ.` թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1984 թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1984-86 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (Մոսկվա) ԵՊՀ-ի գործուղված ստաժոր հետազոտող, 1987-90 թթ.` նույն ինստիտուտի ասպիրանտ:
1990 թ. Վ. Դումանյանը Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2006 թ-ին նրան շնորհվել է դոկտորի կոչում:
1990-1995 թթ. աշխատել է ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների եւ մոդելավորման ամբիոնում` որպես ասիստենտ: 1995-ից նույն ամբիոնի դոցենտ է: 1996-2000 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2000-ից նույն ֆակուլտետի դեկանն է:
Հեղինակ է 20 գիտական և մեթոդական աշխատանքների, որոնք վերաբերվում են մասնական ածանցյալներով դիֆեևենցիալ հավասարումների եզրային խնդիրներին, ոչ ստացիոնար խնդիրների լուծումների կայունացման հարցին, եզրի մոտ լուծումների վարքին, ֆունկցիոնալ տարածություններին:
1991թ. Վ. Դումանյանը հրավիրվել է Գերմանիա, զեկուցումներով հանդես եկել Թրիրի, Բոննի, Օլդենբուրգի, Դյուսելդորֆի և Սաարբրյուկենի համալսարաններում: Գիտահետազոտական աշխատանք է կատարել Ս. Բանախի անվան Միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Լեհաստան, 1998թ.), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում (1995թ.) և Թրիրի համալսարանում (Գերմանիա, 1991, 2002, 2006): Զեկուցումներով հանդես է եկել միջազգային մի շարք գիտաժողովներում /ՀՀ, ՌԴ, Գերմանիա, Տաջիկստան/:
Մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
|