YSU GRADUATE UNION
English Armenian
« վերադառնալ ցանկին
Ընձեռված է ընտրության հնարավորություն
Տեղադրվել է 01.02.10
Ընձեռված է ընտրության հնարավորություն
Շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու բնակարանների ներքին հարդարման շինարարական ապրանքների ընտրությանը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում, Երևան քաղաքի Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բնակարանների կոսմետիկ հարդարման համար օգտագործվող շինարարական ապրանքները ծրագրի շահառուների կողմից ընտրելու նպատակով կազմակերպում է շինարարական ապրանքների ցուցադրություն:

Ցուցադրության ընթացքում շահառուներին հնարավորություն կընձեռվի ներկայացված տարբերակներից կատարել բնակարանների պատերի գուներանգների, հատակի և պատի սալիկների, ներբնակարանային դռների և մանրահատակի շարվածքի ընտրություն:

Ցուցահանդեսն անցկացվելու է 2010թ. փետրվարի 3-ից մինչև 2010թ. փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում` Երևանի պետական համալսարանի մարզահամալիրի ճեմասրահում ժամը 11:00-16:00 (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1):

Շինարարական ապրանքների ընտրությանը մասնակցելու համար յուրաքանչյուր շահառու պետք է ներկայացնի բնակարանի առքուվաճառքի մասին իր հետ կնքված նախնական պայմանագիրը:

18.08.10
Մեկնարկել է «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը: Ամբողջը »
07.05.10
Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում այսօր տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը: Ամբողջը »
27.04.10
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը: Ամբողջը »

ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ
Բնակարանաշինություն
2007թ.-ից սկսվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը ծրագիրը»: Ամբողջը »

Շրջանավարտներ
ՈՐՈՆՈՒՄ
Մամիկոն Թոսունյան
Մամիկոն Թոսունյան
ԵՊՀ փիլիսոփայության ու հոգեբանության ‎ֆակուլտետի շրջանավարտ
Գեւորգ Մալխասյան
Գեւորգ Մալխասյան
ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Արծրուն Ավագյան
Արծրուն Ավագյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
Նիկոլայ Առուստամյան
Նիկոլայ Առուստամյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գագիկ Ղազինյան
Գագիկ Ղազինյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
© YSU GRADUATE UNION, 2010
«ԵՊՀ շրջանավարտների միավորում»
Ալեք Մանուկյան 1, Երեւան, 0025, ՀՀ,
Հեռախոս` (+374 10) 555 461, Էլ. փոստ info@ysugu.am
Գրանցում

Lրացրեք Ձեր անունը ազգանունը, ԵՊՀ ընդունվելու եւ ավարտելու ամսաթիվը, զբաղեցրած պաշտոնը: info@ysugu.am հասցեին ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը` շարադրված ազատ ոճով: Անպայման նշեք ձեր հետադարձ կոնտակտները, որպեսզի ձեզ լուսանկարելուց հետո կարողանանք այն նույնպես տեղադրել համապատասխան բաժնում:

Կապ

...