YSU GRADUATE UNION
English Armenian
« վերադառնալ ցանկին
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է
Տեղադրվել է 25.01.10
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է
Բանակին բանակ են տանում...

Ձեւավորված ավանդույթի համաձայն` Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական համալսարանում հանդիպեց բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

«Զինված ուժերի պատրաստությանը նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին հաստատուն ընթացք». այս կարգախոսով առաջնորդվող Հայոց բանակն այս տարի իր ռազմավարական ծրագրին ավելացրել է նաեւ գիտելիքի տարրը:

Պաշտպանության նախարարը, կարեւորելով բանակ-ուսումնական հաստատություններ կապը նշեց, որ գիտելիքի բացակայությունը նույնպես կարող է մեր պետության համար սպառնալիք հանդիսանալ: «Այսօր հարուստ գիտելիքներով եւ խելամիտ մարդկանց աշխատանքով միայն կարող ենք զինված ուժերի հավասարակշռությունը պահպանել հակառակորդի զինված ուժերի քանակական առավելության պայմաններում»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ շատ է խոսվել սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, եւ այսօր այն դրված է իրատեսական հիմքերի վրա:
«Որքան սերտ լինի կապը բանակի եւ կրթական համակարգի միջեւ, այնքան լավ հիմքերի վրա կլինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ցանկացած պետության համար առանձնահատուկ նշանակություն ունեցող գործոն է»,- ասաց Զինված ուժերի ղեկավարը: Նա պետության դեմ ուղղված սպառնալիք համարեց նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության ցածր մակարդակը:

Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն`բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտ ժամկետային զինծառայողներն իրենց ծառայությունն անցնում ըստ իրենց մասնագիտությունների: Դա հիմնականում իրականացվում է կրտսեր հրամանատարական կազմի շրջանում: Նախարարն ասաց, որ սա նաեւ երկրի ղեկավարի ցուցումն է: Իրենց մասնագիտության բարձր մակարդակով տիրապետող նորակոչիկները բանակ են զորակոչվում նշված հրամանի չափանիշներով:

Այնուհետեւ պարոն Օհանյանը պատասխանեց ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հարցերին: Դրանք ամենատարբեր բնույթի էին` աշխարհաքաղաքական զարգացումներից մինչեւ ռազմագիտական գրականության տպագրության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ներկաներին շնորհավորեց ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ գերատեսչական մեդալներով պարգեւատրեց տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչների: Իսկ առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք ուսանողներ ստացան արժեքավոր նվերներ:
ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐ
Բնակարանաշինություն
2007թ.-ից սկսվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը ծրագիրը»: Ամբողջը »

Այլ Իրադարձություններ
Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին Տեղադրվել է 18.08.10
Մեկնարկել է «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը: Ամբողջը »

Շրջանավարտներ
ՈՐՈՆՈՒՄ
Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան
ԱԺ պատգամավոր
Ռուզաննա Առաքելյան
Ռուզաննա Առաքելյան
ԱԺ պատգամավոր
Գեւորգ Դանիելյան
Գեւորգ Դանիելյան
ՀՀ Արդարադատության նախարար
Լեւոն Տեր-Պետրոսյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ
Գեւորգ Պետրոսյան
Գեւորգ Պետրոսյան
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ
© YSU GRADUATE UNION, 2010
«ԵՊՀ շրջանավարտների միավորում»
Ալեք Մանուկյան 1, Երեւան, 0025, ՀՀ,
Հեռախոս` (+374 10) 555 461, Էլ. փոստ info@ysugu.am
Գրանցում

Lրացրեք Ձեր անունը ազգանունը, ԵՊՀ ընդունվելու եւ ավարտելու ամսաթիվը, զբաղեցրած պաշտոնը: info@ysugu.am հասցեին ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը` շարադրված ազատ ոճով: Անպայման նշեք ձեր հետադարձ կոնտակտները, որպեսզի ձեզ լուսանկարելուց հետո կարողանանք այն նույնպես տեղադրել համապատասխան բաժնում:

Կապ

...